Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Չկան Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ կադրեր, կա՝ ՀՀԿ միասնական թիմ և 1 առաջնորդ՝ Սերժ Սարգսյան»

«Չկան Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ կադրեր, կա՝ ՀՀԿ միասնական թիմ և 1 առաջնորդ՝ Սերժ Սարգսյան»
16.09.2016 | 11:19

Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադարձ է կատարվել ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, ներկուսակցական խնդիրներին, քննարկել են համակարգային փոփոխությունների շարունակականությանն առնչվող և այլ հարցեր:
Հարցին՝ քննարկվե՞լ են կառավարությունում փոփոխությունների հարցեր, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Բնականաբար, կլինեն փոփոխություններ»:


«Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվեն ապագա թեկնածուները, մանավանդ որ՝ քանի դեռ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ: Հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանի կադրերը լինելո՞ւ են Կարեն Կարապետյանի կառավարությունում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ չկան Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ... և այլ կադրեր, կա Հանրապետական կուսակցության միասնական թիմ։ Թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք, որն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան»:


Շարմազանովը կրկին ընդգծեց, որ ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն, այդպես էլ Կարեն Կարապետյանի կաբինետի պատասխանատուն է: Սակայն նորանշանակ վարչապետն, ըստ Շարմազանովի, կունենա լուրջ ազատություններ՝ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնց համար նշանակվել է վարչապետ:


Ի պատասխան հարցի, թե ազգային համաձայնության կառավարությունում կարո՞ղ են լինել այլ կուսակցություններ, Շարմազանովն ընդգծեց Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ իրենց քաղաքական թիմի համար դոգմա չէ կուսակցական պատկանելությունը, կարևորը ծրագրեր ունենալն է և դրանց համահունչ լինելը ՀՀԿ ծրագրին:
«Դուք գիտեք, որ երկու օր առաջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ. ընդդիմության ու իշխանության միջև վերաստորագրվեց վերափոխված, բարեփոխված «Ընտրական օրենսգրքի» նոր տարբերակը, որը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ ՀՀԿ –ն ու իշխանությունը շահագրգռված են, որ գալիք տարվա պառլամենտական ընտրություններն անցնեն օրենքին համահունչ:


Շարմազանովն ամփոփեց, որ այս ջենթլմենական համաձայնագրով այլևս կա համաձայնություն. «Սրանով իշխանությունն արեց հնարավորը, որ գալիք տարվա ապրիլյան խորհրդարանական ընտրությունները գոնե ԸՕ մակարդակով գոհացնեն ընդդիմությանը»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ